Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ինքն իրեն խղճալը երկարացնում է կյանքը. 1in.am

Ինքն իրեն խղճալը երկարացնում է կյանքը. 1in.am

Հետազոտողները պարզել են, որ երկարակյաց են այն մարդիկ, ովքեր հեշտությամբ են ներում իրենց սխալները, անտեսում են անհաջողությունները, իրենց առջև չեն դնում դժվար պահանջներ և կարողանում են խղճալ իրենք իրենց: Այդպիսի մարդիկ հիմնականում շեշտը դնում են ոչ թե շրջապատից ունեցած սպասելիքների, այլ սեփական ինքնազգացողության վրա և շատ ավելի խնամքով են վերաբերվում իրենց առողջությանը՝ հայտնում է telegraf.com-ը:

Իրենց հերթին, թերարժեքության բարդույթով տառապողները, ովքեր ատում են իրենք իրենց սեփական թերությունների համար և ձգտում են շրջապատին անթերի երևալ, ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով, նույնիսկ Ալցհեյմերի հիվանդությամբ: Այդպիսի մարդիկ ողջ կյանքում զբաղված են ոչ այն բանով, ինչ որ իրենք են ուզում, այլ անում են այն, ինչ հարազատներն են պահանջում: Նրանք իրենց փակում են սեփական շրջանակների մեջ, որտեղ շնչահեղձ են լինում և իրենք իրենց խղճալու փոխարեն ատելութան զգացում են ունենում, որ չեն կարողացել սեփական կարծիք ունենալ:

Գիտնականների կարծիքով՝ շատ հաճախ իրենք իրենց չսիրող մարդիկ չեն ապրում նույնիսկ մինչև 40 տարեկան:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. season.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ